Nowhereelse.fr ֆրանսիական բլոգը հրապարակել է Apple-ի հաջորդ սերնդի սմարթֆոնի լուսանկարները, որոնք արվել են գործարանում։
Նկարներում երևում է սմարթֆոնի դիմային պանելը։ Կարելի է եննթադրել, որ Apple-ն այս տարի կենտրոնացել է սմարթֆոնի տեխնիկական պարամետրերի և ոչ թե դիզայնի վրա։
Nowhereelse-ի հրապարակած լուրերը բազմիցս համապատասխանել են իրականությանը։ Իսկ 9to5Mac բլոգը հուլիսին հրապարակել է iPhone 6S-ի ալյումինե կափարիչի նկարը, որից կարելի է ենթադրել, որ փոփոխություններ տեղի են ունենալու սմարթֆոնի ներսում։
Սպասվում է, որ նորույթը կներկայացվի սեպտեմբերին։