Sony Xperia շարքի նոր առաջատար սմարթֆոնը կկոչվի «Ստեղծված է Բոնդի համար»

Sony ընկերությունը պատրաստվում է թողարկել իր նոր առաջատար սմարթֆոնը Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող Spectre ֆիլմի պրեմիերային ընդառաջ։ Սմարթֆոնը կվաճառվի «Ստեղծված է Բոնդի համար» գովազդային դևիզի ներքո։

Այս տարի Sony-ն արդեն թողարկել է մի քանի առաջատար մոդել՝ Xperia Z3+ և Z4։ Իսկ նորույթն, ամենայն հավանականությամբ, կդառնա այս սարքերից մեկի փոփոխված տարբերակը։ Ոչ պաշտոնական լուրերով՝ սմարթֆոնը կունենա 1080х1920 թույլատրելիությամբ էկրան, Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր։

Spectre ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 26-ին, սպասվում է, որ սմարթֆոնը կթողարկվի դրանից որոշ ժամանակ առաջ։

Աղբյուրը՝ phoneArena