Android-ում հայտնաբերված լուրջ թերությունն սպառնում է 950 մլն սմարթֆոնի

Android օպերացիոն համակարգում հայտնաբերվել է լուրջ խոցելիություն, որը սպառնում է 950 մլն սարքերի։ Փորձագետների խոսքով՝ սա այս ՕՀ-ի պատմության մեջ ամենամեծ խոցելիություններից մեկն է, քանի որ այն վտանգի տակ է դնում Android-ով աշխատող բոլոր հեռախոսները։ Ընդ որում՝ չարագործներին բավական է իմանալ օգտագործողի հեռախոսահամարն ու տեսանյութ ուղարկել MMS հաղորդագրության միջոցով, որը պարունակում է վնասակար կոդ։ Քանի որ խոցելիությունը գտնվում է Android-ի Stagefright ծրագրում, որը պատասխանատու է մուլտիմեդիոն ֆայլերի նվագարկման համար, չարագործները կարող են տեսանյութի նվագարկման ժամանակ ներխուժել համակարգ։

Google-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են խնդրին, սակայն այնքան էլ հեշտ չէ արագորեն կազմակերպել մոտ մեկ միլիարդ սարքի ՕՀ-ի թարմացում։

Հեռախոսը վիրուսից պաշտպանելու համար կարելի է ստանալ root-իրավունքներ ու ջնջել Stagefright-ը կամ SMS-ի կարգավորումներից անջատել հաղորդագրությունների ավտոմատ ստացումը։

11811562_1653437264868436_1844185150898851128_n

Աղբյուրը՝ forbes.com