Nomad կայքի վարկածով՝ Երևանը հայտնվել է լավագույն քաղաքների առաջին եռյակում

Nomad կայքը, որը թույլ է տալիս գտնել լավագույն քաղաքները, որտեղ կարելի է ապրել ու աշխատել հեռակա։ Կայքում ներկայացված վարկանշում հաշվի է առնվում նաև տվյալ քաղաքում առկա ինտերնետ կապի արագությունը։

Վարկանշային ընդհանուր աղյուսակում Երևան քաղաքը զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ ինտերնետի արագության ցուցանիշով Երևանը աշխարհի 3-րդ լավագույն քաղաքն է, որտեղ, ըստ կայքի, ինտերնետ կապը միջինում թույլ է տալիս ֆայլեր բեռնել 15 ՄԲ/վ արագությամբ, իսկ բնակարանների միջին ամսավարձը կազմում է 450$:

Capture2

Կայքում ներկայացված է նաև Երևանի մանրամասն նկարագիրը, սկսած լավագույն բջջային օպերատորից (ՎիվաՍել-ՄՏՍ) մինչև մեկ շիշ հյութի միջին արժեքը։

Capture

Քաղաքի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարելի է գտնել Scores բաժնում, որտեղ նշված է, որ Երևանում բնակիչներն այնքան էլ հանդուրժող չեն միասեռականների հանդեպ։ Այլ չափանիշներով Երևանն, ըստ Nomad-ի, ունի բավական լավ արդյունքներ։

Capture3