Samsung-ն աշխատում է Selfie Camera Drone նախագծի վրա

Samsung-ն աշխատում է Selfie Camera Drone նախագծի վրա

Samsung ընկերությունն աշխատում է նոր նախագծի վրա, որն իրենից ներկայացնում է ոչ պլանշետ, ոչ հեռախոս, ոչ էլ խելացի ժամացույց։

Նախագիծը կոչվում է Samsung Selfie Camera Drone, որը հուշում է, որ խոսքը անօդաչու թռչող սարքի մասին է։ Sammobile-ը գրում է, որ առայժմ մանրամասներ չկան վերոնշյալ սարքի վերաբերյալ։ Հավանականությունը մեծ է, որ նորույթը կցուցադրվի շուտով կայանալիք IFA ցուցահանդեսին։

Սպասվում է, որ սարքը նախատեսված կլինի սելֆիի սիրահարների համար։ Այսօր վաճառվում են նմանատիպ մի քանի սարքեր, սակայն դրանք շատ մեծ ճանաչում չունեն։

Աղբյուրը՝ SamMobile