Samsung-ը օգոստոսի 13-ին հնարավոր է ներկայացնի նոր խելացի ժամացույց

Օգոստոսի 13-ին սպասվում է Galaxy S6 Edge Plus սմարթֆոնի ու Galaxy Note 5 ֆաբլետի շնորհանդեսը, սակայն հնարավոր է, որ սմարթֆոնների հետ միասին ներկայացվի նաև Samsung Gear A խելացի ժամացույցը։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։

Ըստ աղբյուրի՝ ժամացույցը կունենա կլոր էկրան և Samsung Pay վճարային համակարգից օգտվելու հնարավորություն։

Նշենք, որ Apple ընկերությունը ևս ունի սեփական Apple Pay վճարային համակարգը, որը թույլ է տալիս վճարումներ ընդունել NFC չիպով հեռախոսներից։

Աղբյուրը՝ The Wall Street Journal