Հուլիսի 31-ին Թումոն կնշի իր 4-րդ տարեդարձը (տեսանյութ)

Թումոն արդեն 4 տարեկան է: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս կենտրոնի տարեդարձին Թումո պլազայում կանցկացվի բացօթյա անվճար համերգ:

Տարեդարձի միջոցառմանն այս անգամ միանում է Rosario Smowing արգենտինյան խումբը, որը կլցնի Պլազան swing-ի հնչյուններով:

Միջոցառմանը կնախորդի թխվածի վաճառքը, որի ընթացքում բոլոր ներկաները կունենան հնարավորություն վայելելու Թումո աշխատակիցների, ուսանողների և ծնողների պատրաստած համեղ թխվածքը, որի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի ուսանողների ապագա հաջողություններին և հաղթանակներին աջակցող միջոցառումների կազմակերպմանը:

Համերգը և թխվածքի վաճառքը տեղի կունենան Թումո պլազայում հուլիսի 31-ին` ժամը 19:30-ից սկսած: