Microsoft-ը թողարկել է Office-ի պլանշետային տարբերակը

Windows 10-ի թողարկումից անմիջապես հետո Microsoft-ը թողարկել է Office-ի վաղուց մշակվող պլանշետային տարբերակը։ Ֆունկցիոնալության տեսանկյունից այն համադրում է դեսկթոփային ու սմարթֆոնային տարբերակների հնարավորությունները։

Office Mobile-ը ներառում է չորս հավելված՝ Word, Excel, PowerPoint և OneNote, որոնք բոլորն էլ օպտիմալացված են պլանշետներից օգտվելու համար։

Պլանշետային տարբերակը հատկապես հարմար է փաստաթղթերի դիտման ռեժիմում։ Microsoft-ը խոստանում է, որ աշնանը կթողարկվի Office 2016-ի առաջին տարբերակը, որը նախատեսված կլինի դեսկթոփ-համակարգիչների համար, և նոր Windows 10 Mobile ՕՀ-ը։

Office Mobile-ը հասանելի կլինի Windows 10-ով աշխատող բոլոր պլանշետների համար։ OneNote հավելվածը տեղադրված է նապապես, իսկ մյուս ծրագրերը կարելի է բեռնել Windows Store-ից։

Աղբյուրը՝ Microsoft