Բրազիլիայի ոստիկանությունը հայտնաբերել ու հրապարակել է Sony-ի չթողարկված սմարթֆոնի լուսանկարը

Վերջերս լուրեր էին պտտվում, որ Sony ընկերությունը պատրաստվում է թողարկել Xperia C5 Ultra նոր մոդելը, և հանկարծ բոլորի համար անսպասելի գործին միջամտեց Բրազիլիայի ոստիկանությունը։ Բրազիլիայի Anatel սերտիֆիկացման կենտրոնը հայտարարություն տվեց, որ գրասենյակից կորել է Sony Xperia C5 Ultra մոդելը, որը ներկայացվել էր համապատասխան փաստաթղթերի ձևակերպման նպատակով։ Ոստիկանության միջամտությունից հետո կորած սմարթֆոնը գտնվեց, սակայն հեռախոսը Sony-ին կամ Anatel-ին վերադարձնելու փոխարեն ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն տարածեց, որտեղ պատմում էր իր կատարած աշխատանքի մասին։ Սա բավական չէր, հաղորդագրության հետ միասին լրատվամիջոցներին ուղարկվեց գտնված հեռախոսի որակյալ լուսանկար։

XPERIA-C5-Ultra-Prototype.@750

Մինչ այդ տարածված լուրերի համաձայն՝ Sony Xperia C5 Ultra-ն կունենա 5,5 դյույմանոց էկրան՝ 1080p թույլատրելիությամբ, ութամիջուկ MediaTek MT6752 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և երկու 13 ՄՊ տեսախցիկ։