Այսուհետ Հայաստան հնարավոր չի լինի ներկրել 1 նոթբուքից և 2 բջջային հեռախոսից ավելի

Այսուհետ Հայաստան հնարավոր չի լինի ներկրել 1 նոթբուքից և 2 բջջային հեռախոսից ավելի

ՀՀ կառավարության ընդունած ոչ առեւտրային ներմուծման ծավալների նոր սահմանափակումների մասին որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա երկիր ներկրել 1 նոութբուքից և 2 բջջային հեռախոսից ոչ ավելի։ Որոշումը կայացվել է հուլիսի 30-ին։

Սահմանափակումներ կա նաև դեղորայքի, խմիչքների ու թանկարժեք քարերի և զարդերի վերաբերյալ։ Այսպես, հնարավոր է ներմուծել ոչ ավել, քան 5 անուն դեղամիջոց՝ յուրաքանչյուրից 3 փաթեթ, եթե չկա բժշկական տեղեկանք այն մասին, որ բուժման համար ավելի մեծ քանակ է անհրաժեշտ։

Թանկարժեք զարդեր թույլատրվում է ներկրել ամեն տեսակից 3 հատից ոչ ավել, իսկ թանկարժեք քարեր (ադամանդից բացի) ոչ ավել, քան 1 կարատ կամ 1 կարատից խոշոր միայն մեկ քար։ Ընդ որում՝ գինը չպետք է գերազանցի 25 հազար դոլարը: Զարդերից առանձին ալմաստներ և ադամանդներ ներկրել չի թույլատրվում։

Ինչ վերաբերում է ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներին, ապա թույլատրվում է նբերկրել 2 լիտր կամ 2 լիտրը գերազանցող մեկ շիշ։ Ծխախոտի քանակը սահմանափակվում է 400 հատով, իսկ բենզինը՝ 10 լիտրով։