Համեմատություն․ OnePlus 2 և Samsung Galaxy

Երբ թողարկվեց OnePlus One սմարթֆոնը, շատ լավ սարքային տվյալների ու մատչելի գնի շնորհիվ արագ գտավ իր սպառողին ու մեծ ճանաչում բերեց OnePlus ընկերությանը։ Այժմ շուկայում ամենաշատն աչքի ընկնող մոդելներից է Samsung Galaxy S6-ը։ Հետաքրքիր է, կարո՞ղ է արդյոք մի քանի օր առաջ թողարկված OnePlus 2 մոդելը մրցել Samsung-ի առաջատար մոդելի հետ։

Դիզայն

OnePlus-ի նոր մոդելը բավական շատ է աշխատել OnePlus 2 սմարթֆոնի դիզայնի վրա, ընդ որում՝ կա հեռախոսի կափարիչները փոխելու հնարավորություն։

1

Իսկ Samsung Galaxy S6-ը, թերևս, Samsung-ի առաջին առաջատար սմարթֆոնն է, որը դիզայնի առումով թերություններ չունի․ ալյումինային շրջանակն ու Gorilla Glass 4 ապակին շատ լավ տեսք են ապահովում գաջեթի համար։


2

Ինչ վերաբերում է ֆիզիկական կոճակներին, ապա OnePlus 2-ի և Samsung Galaxy S6-ի էկրաններին մեկ կոճակ կա, որը վերադարձնում է հեռախոսի գլխավոր էկրանին, ինչպես նաև ծառայում որպես մատնահետքի սկաներ։ OnePlus 2-ի ձախ կողմում կա կոճակ, որը թույլ է տալիս արագ կարգավորել ծանուցումներն ու ընտրել ազդանշանների ձայնի բարձրությունը։

3

Չափսերով սարքերը տարբերվում են․ OnePlus 2-ն ունի ավելի մեծ՝ 5,5 դյույմանոց էկրան, իսկ սմարթֆոնի հաստությունը 3մմ-ով ավել է S6-ից, քանի որ OnePlus 2-ի տեսախցիկը դուրս չի գալիս պատյանի սահմաններից, ինչպես S6-ի դեպքում է։

Էկրան

OnePlus 2-ի LCD-էկրանը չի տարբերվում OnePlus 1-ի էկրանից։ Չափսն ու թույլատրելիությունը նույնն է՝ 5,5 դյույմ, Full HD, 401 ppi:

oneplus-2-display-w782.@750

 

Samsung Galaxy S6-ի Super AMOLED էկրանն ունի 5,1 դյույմ՝ QHD թույլատրելիությամբ և 577 ppi խտությամբ։

samsung_galaxy_s6_homescreen-w628.@750

Տեսախցիկ

S6-ի տեսախցիկը էտալոնային է, որի հետ կարող է համեմատվել միայն LG G4-ի տեսախցիկը։ OnePlus 2-ն ունի 13 ՄՊ տեսախցիկ՝ լազերային ավտոֆոկուսով։

4

 

ԾԱ և արտադրողականություն

Երկու սարքերն էլ ունեն իրենց առանձին ինտերֆեյսը։ S6-ում՝ TouchWiz-ն է, ընդ որում՝ Samsung-ն առաջարկում է օգտագործել Microsoft-ի տարբեր հավելվածներ, օրինակ՝ One Drive՝ երկու տարվա անվճար լիցենզիայով և 100 ԳԲ ծավալ տարածքով։ Սա microSD-ի հնարավորության բացակայության փոխհատուցումն է։

5

OnePlus 2-ում օգտագործվում է OxygenOS, որը հիմնված է Android 5.1 Lollipop ՕՀ-ի վրա։

6

Ինչ վերաբերում է արտադրողականությանը, ապա, ըստ AnTuTu-ի, OnePlus-ի նորույթը հավաքել է 50 000 միավոր, իսկ S6-ը՝ 60 000։

Բացառիկ հնարավորություններ

OnePlus 2-ը համալրված է USB Type-C մուտքով։ Իսկ որպես երկու մոդելների առավելություն՝ կարող ենք նշել մատնահետքի սկաներները, որոնք երկուսն էլ հիանալի են աշխատում։

7

 

Տեխնիկական բնութագիր

Samsung Galaxy S6-ն այս պահին ամենահզոր սմարթֆոններից մեկն է՝ ութամիջուկ 64-բիտային Exynos 7420 պրոցեսորի շնորհիվ։ One Plus 2-ն աշխատում է Snapdragon 810-ով, որը ունի որոշակի խնդիրներ, հատկապես գերտաքացման հետ կապված։ Սակայն One Plus ընկերությունը մի քանի անգամ հայտարարել է, որ սմարթֆոնում տեղադրվել է պրոցեսորի նորացված տարբերակը։

OnePlus 2-ն ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ Galaxy S6-ը՝ ընդամենը 3 ԳԲ։

OnePlus 2-ի մարտկոցը 3 300 մԱժ է, որն ապահովում է նաև Quick Charge 2.0 արագ լիցքավորման տեխնոլոգիա։ S6-ի մարտկոցն ավելի թույլ է՝ 2 550 մԱժ, սակայն այս սմարթֆոնը կարողանում է բավական երկար ծառայել։

Եզրակացություն

OnePlus 2-ի ու Samsung Galaxy S6-ի գնային տարբերությունը մոտ 200 դոլար է՝ ի օգուտ առաջինի։ Այլ ցուցանիշներով երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները՝ կախված այն բանից, թե որ հատկանիշներն են առավել կարևոր գնորդի համար։

Աղբյուրը՝ AndroidPit