Google-ի մեքենաները կկազմեն մթնոլորտային օդի աղտոտվածության քարտեզ

Google-ի մեքենաները կկազմեն մթնոլորտային օդի աղտոտվածության քարտեզ

Google Earth Outreach ծրագրի շրջանակներում Google ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Aclima ընկերության հետ, որը զբաղվում է առողջապահական տեխնոլոգիաների մշակմամբ։ Aclima-ի սենսորներից մի քանիսը տեղադրվել են Google Street View-ի մեքենաներում՝ օդի աղտոտվածության մակարդակը չափելու համար։

Սենսորները կարողանում են հայտնաբերել քիմիական նյութեր, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար։ Ավտոմեքենաները փորձարկվել են արդեն Դենվերում (ԱՄՆ), որտեղ մի ամիս շարունակ երեք մեքենաների հաջողվել է աղտոտվածության վերաբերյալ 150 մլն չափումներ անել։

recorte620_mapa-contaminacion-google-captura.@750

Նախագծի զարգացումներին կարող եք հետևել պաշտոնական կայքում։

Աղբյուրը՝ ComputerHoy

Բաժիններ: Ինովացիա, Ծրագրեր