Ներկայացվել են Sony Xperia C5 Ultra ու Xperia M5 սմարթֆոնները

Ներկայացվել են Sony Xperia C5 Ultra ու Xperia M5 սմարթֆոնները

Sony ընկերությունը ներկայացրել է երկու նոր սմարթֆոն՝ Xperia C5 Ultra և Xperia M5։ Երկու սարքերն էլ կվաճառվեն զարգացող երկրներում։

Xperia M5-ն ունի 64-բիտանոց Helio X10 պրոցեսոր՝ 2 ՀԳց հաճախականությամբ, որը շատ էներգախնայող է, 3 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, MicroSD-քարտի հնարավորություն, 21,5 ՄՊ հիմնական ու 13 ՄՊ դիմային տեսախցիկներ, 5 դյույմանոց FullHD-էկրան (441 ppi), 2600 մԱժ մարտկոց, Android 5.0 ՕՀ, 142,5 գրամ քաշ ու 7,6 մմ հաստություն։ Սարքը կվաճառվի 495 դոլարով և հասանելի կլինի սպիտակ, սև ու ոսկեգույն տարբերակներով։

Xperia C5 Ultra-ն ունի բավական հաջող դիզայն, 6 դյույմանոց FullHD-էկրան, 64-բիտանոց Mediatek MT6752 պրոցեսոր՝ 1,7 ԳՀց հաճախականությամբ, Mali760 MP2 գրաֆիկական պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն և MicroSD-քարտի հնարավորություն։

Դիմային ու հիմնական տեսախցիկները 13 ՄՊ են, երկուսն էլ համալրված են լուսարձակման ֆունկցիայով։ Xperia C5 Ultra-ն ունի 2930 մԱժ մարտկոց։ Սարքը կթողարկվի օգոստոսի կեսերին։ Սմարթֆոնը հասանելի կլինի սպիտակ, սև ու բաց կանաչ գույներով։ Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան։

Բաժիններ: Մոբայլ