Այժմ հնարավոր է հետևել օգտագործողներին՝ գաջեթի մարտկոցի լիցքի միջոցով

Այժմ հնարավոր է հետևել օգտագործողներին՝ գաջեթի մարտկոցի լիցքի միջոցով

Կայքերը կարող են հետևել օգտագործողներին՝ սմարթֆոնի կամ նոութբուքի մարտկոցի լիցքի մակարդակն իմանալով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ու Բելգիայի հետազատողների խումբը, հաղորդում է The Guardian-ը։

Մարտկոցի լիցքի մասին տվյալները պահպանվում են Battery Status API-ում, որն աշխատում է HTML5-ում, Chrome-ում, Firefox-ում, Opera-ում և Tor-ում։ API-ն թույլ է տալիս կայքերին հետևել գաջեթների մարտկոցի լիցքի մակարդակին։ API-ն ստեղծվել է այն նպատակով, որպեսզի մշակողներն ավելացնեն կայքերում երկրորդական անհրաժեշտության ֆունկցիաներն անջատելու հնարավորություն այն դեպքում, երբ օգտագործողի գաջեթի մարտկոցի լիցքն սկսի սպառվել։

W3C-ի թղթաբանությունը թույլ է տալիս Battery Status API-ի հետևել մարտկոցին։ Սակայն հետազոտողները հայտնաբերել են, որ API-ի հավաքած տվյալները շատ մանրամասն են ու թարմացվում են 30 վրկ մեկ։

Battery Status API-ի խոցելությունը հնարավոր է վերացնել միայն այն ժամանակ, երբ սարքն անդադար միացված լինի լիցքավորիչին։

Աղբյուրը՝ The Guardian