Dot. առաջին «խելացի» ժամացույցը՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար (տեսանյութ)

Հարավային Կորեայում հիմնված Dot ստարտափ ընկերությունը ստեղծել է աշխարհի առաջին «խելացի» ժամացույցը, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցողների համար։ Ժամացույցն ապահովում է Բրայլի տառատեսակը և աշխատում է հետևյալ տեխնոլոգիայով՝ էկրանի չորս հատվածներից յուրաքանչյուրում կան վեցական շոշափելի կոճակներ, որոնք հայտնվում ու անհետանում են հատուկ հերթականությամբ։

Dot-ը սինքրոնացվում է սմարթֆոնների հետ Bluetooth-ով և կարող է օգտագործվել ինչպես գրքեր ու նորություններ, այնպես էլ հաղորդագրություններ կարդալու համար։ Ընդ որում՝ նոր հաղորդագրությունների մասին սարքը տեղեկացնում է թեթև վիբրացիայով։

Բրայլի տառատեսակն ապահովող սարքերն այսօր բավական թանկ արժեն։ Իսկ Dot ժամացույցը հասանելի կլինի ընդամենը $300-ով։

Աղբյուրը՝ TIME