Քանի հոգի է օգտվում Apple Music ծառայությունից

Apple Music-ի գործարկումից արդեն մեկ ամիս է անցել, և այս ընթացքում ծառայությունից օգտվել է 11 մլն հոգի։ Այս մասին Apple ընկերությունը հաղորդել է USA Today-ին։ Օգտագործողներից 2 միլիոնն ընտրել են ընտանեկան փաթեթ՝ նախատեսված վեց հոգու համար։

Համեմատության համար նշենք, որ Spotify-ը, որը համարվում է Apple Music-ի մրցակիցներից, հունիսին ունեցել է 75 մլն ակտիվ օգտագործող։ Spotify-ը գործարկվել է 2006թ․։

Apple Music-ը գործարկվել է հունիսի 30-ին հարյուր երկրներում։ Առաջին երեք ամիսն օգտագործողները կարող են օգտվել ծառայությունից անվճար։