Garmin Sport Pro․ խելացի վզակապ՝ շներին վարժեցնելու համար

Ֆիթնես-թևնոցներով հայտնի Garmin ընկերությունը ներկայացրել է Sport Pro մոդելը, որը նախատեսված է շներին վարժեցնելու համար։ Վզակապում ներկառուցված են հոսանքատար ձողեր, որոնց միջոցով շանն ազդակներ են ուղարկվում։ Sport Pro-ն կարող է նաև վիբրացիա հաղորդել։

Սարքը ղեկավարվում է հեռակառավարման վահանակով։ Վերջինս ու վզակապը անջրանցիկ են ու պաշտպանված են մեխանիկական ներգործություններից IPX672 ստանդարտով։ Սարքերն աշխատում են ներկառուցված մարտկոցների շնորհիվ, որոնք ապահովում են 60-ժամյա աշխատանք։

Խելացի վզակապը վաճառվում է 250 դոլարով։

Աղբյուրը՝ Garmin