Facebook-ը թողարկել է նոր Live վիդեոսթրիմինգի ծառայություն

Facebook սոցցանցը ներկայացրել է նոր Live ֆունկցիան, որը թույլ կտա դերասաններին, երաժիշտներին ու այլ բոլոր ճանաչված մարդկանց օնլայն հեռարձակում կազմակերպել սոցցանցում։ ԱՄՆ-ում Live-ն արդեն օգտագործում են մի քանի հայտնիներ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամը, դերասան Դուեյն Ջոնսոնը և այլք։

Ի տարբերություն այլ նմանատիպ ծառայությունների՝ Facebook Live-ը հասանելի է սոցցանցի 1,5 միլիարդանոց լսարանի համար։ Ֆունկցիայից կարող են օգտվել միայն սոցցանցի կողմից ստուգված և հաստատված (Verified) էջերը։

Աղբյուրը՝ Facebook