Orange-ը պարզաբանել է ԱրմենՏել-ի հայտը` ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ

Orange-ը պարզաբանել է ԱրմենՏել-ի հայտը` ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ

«Օրանժ Արմենիա»-ն պարզաբանում է տվել ԱրմենՏել-ի՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ներկայացրած հայտը` «Օրանժ Հայաստան» ՓԲԸ կողմից ոչ ազնիվ մրցակցության վերաբերյալ: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է․

«Հետևելով Ռուսաստանում ռոմինգի ծառայության վերաբերյալ տեղեկատվության մեջ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից «Օրանժ Արմենիայի» դեմ ներկայացված հայցի մասին հայկական մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ Orange-ն արտահայտում է իր զարմանքը, որ «ԱրմենՏել»-ը փորձում է հանրային հայտարարությունների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա: Ընկերությունն իր բաժանորդների ուշադրությանն է ներկայացնում իր դիրքորոշումն ու բացատրությունները.

  • Ի տարբերություն «ԱրմենՏել»-ի բաժանորդների՝ Orange-ի բաժանորդները կարիք չունեն ծառայության ակտիվացման համար վճարել՝ ռոմինգում լավ սակագներից օգտվելու համար («ԱրմենՏել»-ի դեպքում այդ վճարը կազմում է 290 ՀՀ դրամ): Օգտվելու համար նույն ցածր սակագնից, որն առաջարկում է Orange-ը, «ԱրմենՏել»-ի բաժանորդը պետք է խոսի ավելի քան 72.32 րոպե:
  • Ավելին, Orange-ը ցանկանում է հիշեցնել, որ ընկերությունն առաջարկում է լավ սակագներ Ռուսաստանում ռոմինգից օգտվելիս տեղական ցանցեր զանգահարելու համար»:
Բաժիններ: Հայաստան