Հաքերները սովորել են վիրուսներով վարակել Apple-ի համակարգիչները (տեսանյութ)

Կիբերանվտանգության հարցերով զբաղվող ամերիկացի մասնագետները կարողացել են ստեղծել վնասակար կոդ, որը տարածվում է առանց ինտերնետի առկայության։ Thunderstrike 2 կոչվող «որդը», վարակում է համակարգչի BIOS-ը, UEFI-ը և EFI-ը, այնպես որ խնդիրը չի լինում վերացնել նույնիսկ համակարգիչը ֆորմատ անելուց հետո։

Վնասակար կոդն արգելափակում է ՕՀ-ի վերատեղադրումը կամ նորից սկսում է աշխատել ֆորմատից հետո։ Հակավիրուսային ծրագրերը ևս անզոր են, քանի որ վիրուսի տարածումը կատարվում է ինտերնետին չմիացած լինելու ժամանակ։

Հաքերները ցուցադրել են Thunderstrike 2-ի աշխատանքը, որպեսզի հերքեն այն կարծրատիպը, թե Apple համակարգիչները վիրուսով են վարակվում։ Մասնագետները խոցելիություններն են հայտնաբերել նաև Dell, HP, Lenovo և Samsung համակարգիչների ՕՀ-ում։

Աղբյուրը՝ Wired