5 լավագույն բյուջետային խելացի ժամացույցները

5 լավագույն բյուջետային խելացի ժամացույցները

Ցանկանում եք ձեռք բերել խելացի ժամացույց, սակայն չեք ուզու՞մ շատ գումար ծախսել․ կներկայացնենք մատչելի խելացի ժամացույցների լավագույն հնգյակը, որոնց գինը չի գերազանցում 200 եվրոն։

1. Sony SmartWatch 3
Գինը՝ 164 եվրո

Sony-smartwatch-3-review-fit-w628.@750

Այս մոդելն ունի Wi-Fi և NFC մոդուլներ։ Էկրանի անկյունագիծը 1,68 դյույմ է, թույլատրելիությունը՝ 320 x 320 պիկսել։ Ներկառուցված GPS-ի շնորհիվ ժամացույցը շատ հարմար է սպորտով զբաղվելու համար։ Նշեն, որ Sony SmartWatch-ի երկրորդ սերնդի մոդելը շատ ավելի մատչելի է։

2. Pebble Watch
Գինը՝ 117 եվրո


pebble-notificaciones-w628.@750

Չնայած այս ժամացույցը չի աշխատում Android Wear-ով, այն հիանալի սինքրոնացվում է Android սմարթֆոնների հետ։ Սա ամենահայտնի ժամացույցներից մեկն է, որի արտադրման համար միջոցները հավաքվել են KickStarter կայքում։ Pebble-ի դիզայնը բավական տարբերվող է, բացի այդ՝ մարտկոցի լիցքը բավարարում է մեկ շաբաթ։

3. LG G Watch
Գինը՝ 90 եվրո

LG-G-Watch-configuracoes-w628.@750

LG G Watch-ի հետ միասին LG-ն թողարկեց նաև G Watch R և Watch Urbane մոդելները, սակայն վերջին երկուսը դուրս են մեր ընտրած գնային կատեգորիայից։ G Watch-ն առանձնանում է լավ դիզայնով, իսկ էկրանը IPS LCD է՝ 280 x 280 կետայնությամբ։ Մարտկոցի տարողությունը 400 մԱժ է։

4. Motorola Moto 360
Գինը՝ 185 եվրո

moto360-3-w628.@750

Սա մեր ցանկում ամենաթանկ ժամացույցն է, սակայն ֆունկցիոնալությունն արդարացնում է բարձր գինը։ Էկրանը 1,56 դյույմանոց է, թույլատրելիությունը՝ 320 x 290, իսկ մարտկոցը՝ 320 մԱժ։ Այս մոդելը լավագույններից է ներկայիս շուկայում։

5. Alcatel OneTouch Watch
Գինը՝ 109 եվրո

alcatel-onetouch-watch-03-w628.@750

Այս մոդելն ունի 1,22 դյույմանոց էկրան՝ 240 x 240 թույլատրելիությամբ։ Մարտկոցի տարողությունը 210 մԱժ է։ Սարքի հզորությունը շատ մեծ չէ, սակայն բարձր չէ նաև գինը։ Ժամացույցը չի աշխատում Android Wear-ով, սակայն շատ լավ համատեղվում է Android ու iOS-սարքերի հետ։

Աղբյուրը՝ AndroidPIT