Առաջին հաջող DoS-հարձակումը՝ տեղաշարժվող Tesla ավտոմեքենայի վրա

Lookout ընկերության անվտանգության մասնագետները հայտարարել են, որ Tesla Model S մեքենայի ծրագրային ապահովման մեջ կա 6 վտանգավոր խոցելիություն, որոնցից մեկն օգտագործելով` հնարավոր է հաջող DoS-հարձակման ենթարկել շարժման մեջ գտնվող էլեկտրամեքենայի վրա։

Financial Times-ը գրում է, որ խոցելիությունները թույլ են տալիս հեռակա ղեկավարել մեքենան, ինչը նշանակում է, որ վարորդը ֆիզիկապես մեծ վտանգի մեջ կարող է լինել։

Բացի այդ՝ մասնագետները կարողացել են հեռակա փոխել արագաչափի տվյալները, բացել-փակել մեքենայի դռները, ինչպես նաև անջատել էլեկտրասնուցումն անմիջապես ընթացքի ժամանակ։

Tesla-ի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ թերությունները կվերացվեն մի քանի օրվա ընթացքում։