Apple-ը փնտրում է Android-ծրագրավորողների

Apple-ը փնտրում է Android-ծրագրավորողների

Apple ընկերությունն աշխատանքի է հրավիրում Android-ծրագրավորողների։ Ըստ ընկերության կայքում տեղադրված հայտարարության՝ անհրաժեշտ են մեծ փորձ ունեցող մասնագետներ, որոնք կմշակեն Android օպերացիոն համակարգի համար նախատեսված բջջային ծրագրեր։ Նշվում է, որ աշխատանքը լինելու է ամբողջ դրույքով։

Apple-ը շուտով կթողարկի iOS 9 օպերացիոն համակարգը, և սպասվում է, որ վերջինի հետ միասին կներկայացվեն Android օպերացիոն համակարգի համար նախատեսված երկու հավելվածներ՝ Apple Music-ը և iPhone-ին անցում կատարելու Move to iOS-ը։

Համեմատության համար նշենք, որ Microsoft-ը վաղուց փորձում է իր արտադրանքներով գրավել Android ու iOS շուկան։

Աղբյուրը՝ Apple