Qualcomm-ը ներկայացրել է Snapdragon 820-ն ու GPU Adreno 530-ը

Qualcomm ընկերությունը ներկայացրել է նոր առաջատար միաբյուրեղ Snapdragon 820 պրոցեսորը, որն արդեն հաջորդ տարվա սկզբից կտեղադրվի նոր սարքերում։

Պրոցեսորի հիմքում Kryo-ն է, որը մշակվել է Qualcomm ընկերության կողմից։ Գրաֆիկայի պատասխանատուն է GPU Adreno 530 պրոցեսորը։ Ըստ Qualcomm-ի՝ այս գրաֆիկական պրոցեսորը 40%-ով ավելի մեծ արտադրողականություն է ապահովում, քան Adreno 430-ը։ GPU-ն ապահովում է OpenGL ES 3.1+AEP, OpenCL 2.0 և նոր API Vulcan։ Պրոցեսորն ապահովում է 4K թույլատրությամբ տեսանյութերի նվագարկում։

Աղբյուրը՝ Qualcomm