Beeline, թե Ucom. ո՞ր լայնաշերտ ինտերնետից օգտվել

Beeline, թե Ucom. ո՞ր լայնաշերտ ինտերնետից օգտվել

Այսօր կանդրադառնանք հայկական շուկայում մատուցվող  ինտերնետին, համեմատականներ կանցկացնենք ու կփորձենք պարզել, թե որ ընկերության մատուցած ծառայություններից է նախընտրելի օգտվել։ Ներկա պահին Հայաստանում լայնաշերտ ինտերնետի ծառայություններ մատուցող խոշոր ընկերություններն են ԱրմենՏել-ը և Ucom-ը, որոնց առաջարկած փաթեթներն էլ կհամեմատենք ստորև: Կդիտարկենք Beeline-ի Hi-Line ծառայությունը, որը տրամադրում է ինտերնետ սովորական հեռախոսային գծերով (ADSL տեխնոլեգիա, միացման արագությունը հասնում է մինչև 10 Մբիթ/վ), ինչ վերաբերում է Ucom-ի ցանցին, ապա այն օպտիկամանրաթելային է՝ 1000 Մեգաբիթ/վայրկյան թողունակությամբ։

 

Beeline

Hi-Line, Stream անսահմանափակ սակագնային փաթեթ

1

 

 

 

 

 


 

 

 

Ucom

U!Net անսահմանափակ փաթեթներ

2

 

 

 

 

 

Դատելով աղյուսակից՝ 8000 ամսավճարով Ucom-ը տրամադրում է 20 Մբ/վ արագությամբ ինտերնետ, իսկ Beeline-ը՝ 10 Մբ/վ («Անսահմանափակ 10240): Արժե ուշադրություն դարձնել երկու ընկերությունների փաթեթներին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրվող առավելությունների տարբերությանը։  

Այսպես, Ucom-ի U!Net փաթեթներին 1 տարվա բաժանորդագրության դեպքում ինտերնետի արագությունը կրկնապատկվում է, բացի այդ՝ տրվում է Wi-Fi մոդեմ, իսկ Beeline-ի փաթեթներին 13 ամսով բաժանորդագրվելու դեպքում արագությունը մնում է նույնը, տրամադրվում է միայն WiFi ADSL մոդեմ: Բացի այդ՝ Beeline-ի «Stream» սակագնային փաթեթով նախատեսված արագությունը կախված է բնակարանի տվյալ արագության միացման տեխնիկական հնարավորությունից, ինչը ստուգելու համար պետք է դիմել Beeline սպասարկման գրասենյակ  կամ զանգահարել քաղաքային հեռախոսից 100 կարճ համարով: