Քեմբրիջում ստեղծել են ռոբոտ, որը ստեղծում է այլ ռոբոտներ (տեսանյութ)

Քեմբրիջի համալսարանի ու Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները մշակել են ռոբոտ, որը կարողանում է նոր ռոբոտներ ստեղծել ու սովորելով սխալների վրա՝ ամեն անգամ կատարելագործել նոր մոդելները։

Ինժեներ Ֆումիա Իիդայի (Fumiya Iida) խոսքով՝ փորձարկման նպատակն է ստեղծել զանգվածային օգտագործման համար նախատեսված ռոբոտներ, որոնք իրենց հերթին ավելի կատարելագործված լուծումներ կառաջարկեն։

Նոր ստեղծվող ռոբոտների համար գիտնականները ստեղծել են կոդ, որը հիշեցնում է գեն․կոդը պարունակում է ինֆորմացիա մեքենայի ձևի ու շարժիչի մասին։ «Ռոբո-էվոլուցիան» կատարվում է մուտացիայի արդյունքում, երբ կոդում տեղի են ունենում պատահական փոփոխություններ ու ստեղծվում են արդեն գոյություն ունեցող մասերից նոր համադրություններ։

«Ռոբոտ-մայրը» ամեն սերնդի թողարկումից հետո ստուգում է՝ որ ռոբոռն է ավելի արագ անցնում A կետից В կետ, ինչի արդյունքում ընտրություն է կատարում։ Նոր ռոբոտ ստեղծելու համար մայր ռոբոտը ծախսում է մոտ մեկ ժամ։