Highscreen Power Five սմարթֆոն, որն ունի շատ տարողունակ մարտկոց

Highscreen ռուսական ընկերությունը ներկայացրել է նոր Highscreen Power Five սմարթֆոնը, որն աշխատում է Android 5.0 օպերացիոն համակարգով։ Սարքի գլխավոր առանձնահատկությունը 5000 մԱ*ժ մարտկոցն է, որի պատճառով հեռախոսի հաստությունը 10 մմ է։

5 դյույմանոց էկրանն AMOLED է ու ունի 1280 x 720 թույլատրելիություն (HD)։ Որպես պրոցեսոր օգտագործվում է MediaTek MT6735 չիպը, որն ունի չորս Cortex A53 միջուկ՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ։ Օպերատիվ հիշողությունը 1,5 ԳԲ է, իսկ ներքինը՝ 16։ Սմարթֆոնն ունի նաև մինչև 32 ԳԲ microSD-ի հնարավորություն։

54

Highscreen Power Five-ն աշխատում է 4G/LTE ցանցերում, ունի 8 ՄՊ հիմնական ու 5 ՄՊ դիմային տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն։

Հեռախոսը հասանելի է երկու տարբերակով՝ սև և սպիտակ։ Սմարթֆոնը վաճառվում է 14 990 ռուբլիով։