LG-ն կունենա սեփական երաժշտական ծառայությունը

Թեև այսօր շուկայում են առկա են բազմաթիվ երաժշտական ծառայություններ, օրինակ՝ Google Music, Apple Music, Яндекс.Музыка, Spotify, Deezer, Zvooq, Tidal, սակայն LG-ն կարծում է այս ծրագրերը բավարար չեն։ Ընկերությունը ներկայացրել է սեփական երաժշտական ծառայությունը, որը մեկ ամսվա ընթացքում կգործարկվի 70 տարբեր երկրներում։

Ծառայություն կոչվում է Hi-Fi և հասանելի կլինի միայն LG-ի հետևյալ մոդելների համար՝ G2, G3, G4, G Flex 2։ Բացի այդ՝ Hi-Fi-ը չի մատուցի հոսքային ծառայություններ։

Ըստ LG-ի՝ օգտագործողները կկարողանան ամեն ամիս բեռնել երկու անվճար երգ, իսկ մյուս երգերը կկարողանան գնել 50% զեղչով։ Ծառայությունից հնարավոր կլինի օգտվել LG SmartWorld հավելվածի և www.lgworld.com կայքի միջոցով։

Աղբյուրը՝ phonearena