Հաջորդ Android-ը կստանա Marshmallow անունը

Android օպերացիոն համակարգի 6.0 տարբերակը կստանա Marshmallow անունը։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Android Developers բլոգը։ ՕՀ-ը  կթողարկվի 2015-ի մայիսին։ Google-ը ներկայացրել է նաև մշակողների համար նախատեսված Android 6.0 SDK փաթեթը։

Google-ն ընդհանուր գծերով ներկայացրել էր ՕՀ-ի 6-րդ տարբերակը դեռ մայիսին՝ Google I/O կոնֆերանսի ընթացքում, սակայն այն ժամանակ ՕՀ-ը կոչվում էր Android M։

Հիշեցնենք, որ 1.5 տարբերակից սկսած՝ Google-ը Android-ի տարբերակներին տալիս է քաղցրեղենների անուններ։ SDK-փաթեթը բեռնելու համար այցելեք այստեղ։