ABBYY Lingvo-ի iOS և Android տարբերակները դարձել են անվճար

ABBYY Lingvo բառարանի բջջային հավելվածը դարձել է անվճար։ Այս մասին տեղեկանում ենք Lingvo-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Ծրագրի iOS և Android հավելվածներն աշխատում են առանց ինտերնետի անհրաժեշտության։ Ծրագիրը ներառում է 250-ից ավելի բառարաններ՝ 27 լեզուներով։ Այն հնարավորություն է տալիս նաև ճանաչել ու թարգմանել լուսանկարում պատկերված  տեքստը։

iOS տարբերակը բեռնելու համար այցելեք այստեղ, իսկ Android-ը՝ այստեղ։