Լոնդոնում փորձարկվում են ճանապարհներ, որոնք լիցքավորում են ընթացքի մեջ գտնվող էլեկտրամեքենաները

Լոնդոնում փորձարկվում են ճանապարհներ, որոնք լիցքավորում են ընթացքի մեջ գտնվող էլեկտրամեքենաները

Բրիտանական Highways England ընկերությունը հայտարարել է, որ սկսում է փորձարկել էլեկտրամեքենաների անլար լիցքավորման նոր եղանակ, որը ենթադրում է, որ ճանապարհներին տեղադրված հատուկ սարքերը կկարողանան լիցքավորել ընթացքի մեջ գտնվող մեքենաները։

Փորձարկումը կտևի 18 ամիս, ընդ որում՝ առայժմ կօգտագործվեն ոչ երթևեկելի ճանապարհներ։ Ծրագրի շրջանակներում էլեկտրամեքենաները կհամալրվեն անլար տեխնոլոգիայով, որը թույլ կտա ճանապարհի վրա տեղադրված սարքավորումներից էներգիա ստանալ։

DWPT-isometric-illustration-640x563

Անգլիայի տրանսպորտի նախարար Էնդրյու Ջոնսի խոսքով՝ կառավարությունը պատրաստվում է £500 միլիոն տրամադրել հաջորդ հինգ տարիների ընթացքում վերոնշյալ ծրագիրն իրականացնելու համար։

 

Աղբյուրը՝ Mashable

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա