Կայծակը ոչնչացրել է Google-ի օգտագործողների տվյալները

Google-ի` Բելգիայում գտնվող տվյալների կենտրոններից մեկը կայծակնահատվել է, ինչի արդյունքում անվերադարձ կորել են օգտագործողների տվյալներ: Կայծակի չորս հարվածի պաճտառով դատա-կենտրոնի էլեկտրասնուցումը որոշ ժամանակով դադարել է, ու չնայած կենտրոնի աշխատանքն արագ վերականգնվել է, տվյալների մի մասը չի հաջողվել փրկել:

Ընդ որում` աշխատակիցները չեն կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ տվյալներ են կորել և ում են դրանք պատկանել:

Ընկերությունը ներողություն է խնդրել պատահարի համար և խոստացել կանխարգելել նման դեպքերը: Այժմ Google-ն անցում է կատարում ավելի ապահով ու ավելի քիչ զգայուն կրիչների, որոնք կապահովեն անխափան աշխատանք:

Աղբյուրը` CNews