ASUS-ը թողարկել է սմարթֆոն՝ 256 ԳԲ ներքին հիշողությամբ

Թայվանական ASUS ընկերությունը Բրազիլիայում ներկայացրել է իր առաջատար սմարթֆոնի հատուկ տարբերակը՝ Zenfone 2 Deluxe Special Edition-ը, որի գլխավոր առանձնահատկությունը 256 ԳԲ ներքին հիշողությունն է։

Նշենք, որ ներկայիս սմարթֆոնների ներքին հիշողության ծավալն առավելագույնս 128 ԳԲ է։ Zenfone 2 Deluxe Special Edition-ի գնի ու վաճառքի մեկնարկի մասին տեղեկություններ առայժմ չկան։

l_16454

Հիշեցնենք, որ սմարթֆոնն ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, Atom Z3580 պրոցեսոր, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ։ Ընդ որում՝ հեռախոսն ապահովում է նաև microSD հիշողության քարտ, ինչը նշանակում է, որ, օրինակ, 128 ԳԲ հիշողության քարտ տեղադրելու դեպքում հեռախոսի ներքին հիշողությունը կդառնա 384 ԳԲ։

Աղբյուրը՝ ASUS Fanaticos