Роскомнадзор-ն, այնուամենայնիվ, չի արգելափակել Wikipedia-ն

Роскомнадзор-ը (РКН) որոշել էր արգելափակել Ռուսաստանում Wikipedia-ն, քանի որ վերջինս չէր համաձայնել հեռացնել այն հոդվածը, որը պատմում է, թե ինչպես թմրանյութ ստեղծել կանեփից։ Սակայն մի քանի րոպե առաջ РКН-ի կայքում տեղադրվել է հայտարարություն, ըստ որի՝ Wikipedia-ն չի արգելափակվի, այլ կխմբագրվի վերոնշյալ հոդվածը։

Այսօր առավոտյան Wikipedia-ի օգտագործողները նկատել էին, որ ռեսուրսն արգելափակված է։ Ավելի վաղ պարզ դարձավ, որ հնարավոր չէ արգելափակել միայն մեկ էջ, և Роскомнадзор-ը ստիպված պետք է լինի արգելափակել ամբողջ կայքը։

Հոդվածն այժմ խմբագրվել է այնպես, որ այլևս չի խախտում օրենսդրությունը, իսկ նախկինում այն պատմում էր թմրանյութ  պատրաստելու եղանակը։ Նշենք, որ հայաստանյան օգտագործողների համար հոդվածն անփոփոխ է մնացել։

Աղբյուրը՝ mk.ru, bbc.com