HTC Aero (A9) սմարթֆոնը կդառնա iPhone 6 (6s)-ի պատճենը

HTC Aero (A9) սմարթֆոնը կդառնա iPhone 6 (6s)-ի պատճենը

HTC ընկերությունը, չնայած իր ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստվում է ներկայացնել HTC A9 կամ HTC Aero սմարթֆոնը, որի՝ վերջերս տարածված նկարները փաստում են, որ սմարթֆոնը շատ նման է Apple iPhone 6-ին։

Դատելով լուսանկարներից՝ A9-ը չափսերով ավելի մեծ է, քան iPhone 6-ը։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Aero-ն կստանա 5,5 դյույմանոց էկրան, մինչդեռ iPhone 6-ն ունի 4,7″ էկրան։

 

Aero-ն կստանա մատնահետքի սկաներ, տասնամիջուկ Helio X20 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Սպասվում է, որ սմարթֆոնը կթողարկվի ս․թ․ նոյեմբերից հետո։

Աղբյուրը՝ Phonearena

Բաժիններ: Մոբայլ
Թեգեր: A9, Helio X20, HTC Aero, iPhone 6