IFA 2015-ին կբարձրանա խելացի ժամացույցների երկրորդ ալիքը

Խելացի ժամացույցների շուկան, որտեղ որոշ ժամանակ առաջ գլխավորում էին Android Wear-ով աշխատող սարքերը, հեշտությամբ գրավեց Apple Watch-ը։ Strategy Analitics-ի տվյալներով՝ 2015-ի երկրորդ եռամսյակում վաճառված խելացի ժամացույցների 75%-ը պատկանում է Apple-ին։ Androidauthority-ն գրում է, որ հաջորդ շաբաթ կայանալիք IFA 2015 ցուցահանդեսին կներկայացվեն մի շարք խելացի ժամացույցներ, որոնք աշխատում են Adnroid Wear ՕՀ-ով։

Սպասվում է, որ Motorola-ն կներկայացնի Moto 360-ի նոր սերունդը, իսկ LG-ն՝ LG Watch Urbane LTE ժամացույցին նման նոր մոդել, որը կաշխատի ոչ թե WebOS-ով, այլ Wear-ով։

Կկարողանան վերոնշյալ մոդելները մրցել Apple Watch-ի հետ, թե ոչ, կպարզենք մեկ շաբաթից։

Աղբյուրը՝ AndroidAuthority