Windows 10-ը բեռնվել է արդեն 75 միլիոն անգամ

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մոտ մեկ ամսում Windows 10 օպերացիոն համակարգն արդեն բեռնվել է 75 մլն անգամ։ Ընկերության ավագ փոխնախագահ Յուսուֆ Մեհդին իր Twitter-ում հայտնել է, որ ՕՀ-ը տեղադրվել է 192 երկրներում՝ 90 000 հազար տարբեր մոդելների վրա։

The New York Times-ը գրում է, որ Windows 8-ի համար կես տարի պահանջվեց, որպեսզի բեռնումների քանակը հասնի 100 միլիոնի։ Microsoft-ի համար առանձնապես կարևոր է շատ բեռնումներ ապահովել, որպեսզի հավելվածներ մշակողներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս ՕՀ-ի համար նախատեսված հավելվածների ստեղծմանը։

Աղբյուրը՝ The New York Times