Սեպտեմբերը հագեցած կլինի ՏՏ-միջոցառումներով

Սեպտեմբերը հագեցած կլինի ՏՏ-միջոցառումներով
Առաջիկա ամիսը բավական ակտիվ է լինելու ՏՏ ոլորտին վերաբերող միջոցառումներով։ Սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենան ինտերնետի ու դոմեյնների կառավարմանն առնչվող չորս միջոցառումներ, որոնց մանրամասները կներկայացնենք ստորև։

ArmIGF 2015

Սեպտեմբերի 7-8, Անի հյուրանոց

Օրակարգ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն ու Ինտերնետ Հանրություն հկ-ն կազմակերպում են առաջին հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` ArmIGF 2015-ը, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 7-8-ին Անի հյուրանոցում:

Համաժողովի հիմնական նպատակն է.

  • տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահառու ներկայացուցիչներին,
  • բարձրաձայնել և քննարկել Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը,
  • ազատ արտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը,
  • ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորված ուղերձը համապատասխան ատյաններին:

Միջոցառմանը ելույթ կունենան ICANN փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Սերբիայի ազգային Ինտերնետ դոմենի ռեգիստրի (RNIDS) նախագահ Դուշան Ստոյիչևիչը, Հայաստանի Ինտերնետ Հանրություն փոխնախագահ Գրիգոր Սաղյանը և տեղական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։ Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

TLDCON-2015

Սեպտեմբերի 8-11, Արմենիա Մարիոթ հյուրանոց

Օրակարգ

Սեպտեմբերի 8-11-ը Երևանում կկայանա ԱՊՀ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ազգային դոմեյնների ադմինիստրատորների ու գրանցողների 8-րդ TLDCON-2015 միջազգային համաժողովը։

Համաժողովն անցկացվում է 2008 թվականից սկսած, ընդ որում՝ 2014-ին միջոցառումը կայացել է Ադրբեջանում, իսկ 2013-ին՝ Հունաստանում։ Համաժողովի գլխավոր նպատակն է քննարկել ազգային դոմենային անունների գրանցման, դրանց կառավարման բազմաթիվ հարցերն ու խնդիրները։ Միջոցառմանը գրանցվելու համար այցելեք միջոցառման պաշտոնական կայք, իսկ օրակարգը տեսնելու համար՝ այստեղ։

 

RIPE NCC տարածաշրջանային հանդիպում

Սեպտեմբեր 15-16, Արմենիա Մարիոթ հյուրանոց

Սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կկայանա RIPE NCC տարածաշրջանային հանդիպումը, որին կներկայացվեն ցանցային տեխնոլոգիաների կառավարման, մոնիտորինգի, IPv6, կոնտենտի, հասցեների, սերվերների կարգավորման և ինտերնետ տրաֆիկի խթանմանն առնչվող հարցեր: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն արտերկրից և Հայաստանից մոտ 100 փորձագետներ: RIPE NCC- ի հանդիպման ընդունող կողմեր են հանդիսանում «Հայկական Ինտերնետ Տրաֆիկի Փախանակման Արմիքս Հիմնադրամը» և «Արփինետ» ընկերությունը»:

RIPE NCC հանդիպմանը կհետևի «Ցանցերի մոնիտորինգ և կառավարում» դասընթացը, որտեղ RIPE NCC-ի փորձագետները կներկայացնեն վերջին նորությունները տվյալ ոլորտում, կկիսվեն իրենց փորձով, կներկայցնեն RIPE NCC մոտեցումները:

Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով այստեղ։

 

CSIT-2015

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2,  ՀՀ ԳԱԱ

2015թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2015» 10-րդ միջազգային գիտաժողովը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։ Միջոցառման օրակարգն առայժմ հրապարակված չէ։

Բաժիններ: Հայաստան