Հայտնի է, թե ինչքան կարժենա նոր սերնդի iPhone 6S-ը

TechTastic հոլանդական կայքը հրապարակել է նոր iPhone-ների արժողությունը։ Նշենք, որ վերջիններս պաշտոնապես կներկայացվեն սեպտեմբերի 9-ին։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝  iPhone 6S-ն ու iPhone 6S Plus-ը կթողարկվեն երեք տարբերակով՝ 16, 64 և 128 ԳԲ։ iPhone 6S-ը կարժենա համապատասխանաբար 699, 799 և 899 եվրո։

Ինչ վերաբերում է 6S Plus-ին, ապա այն կարժենա 799, 899 և 999 եվրո։ Ըստ TechTastic-ի՝ Հոլանդիայում վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին։

iPhone 6S-ը հասանելի կլինի երեք գույներով՝ մուգ մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն։ Վարդագույն տարբերակի մասին լուրերը կարծես թե չեն հաստատվում։

Աղբյուրը՝ TechTastic