Google-ը սկսել է ցուցադրել հետաքրքիր փաստեր

Google-ը սկսել է ցուցադրել հետաքրքիր փաստեր

Google-ի որոնողական կայքում ավելացվել է նոր ֆունկցիա․ այժմ որոնում կատարելիս կարելի է տեսնել տարբեր հետաքրքիր ու պատահական փաստեր, որոնք վերցված են բաց աղբյուրներից։ Այս մասին հաղորդում է Search Engine Land-ը։

Նոր բլոկը կհայտնվի, եթե հավաքեք [fun facts] («հետաքրքիր փաստեր») կամ [I’m feeling curious] («ինձ հետաքրքիր է»)։ Եթե սեղմեք Ask Another Question («Այլ հարց տալ») կոճակին, Google-ը կթարմացնի բլոկը։ Առայժմ բլոկն աշխատում է միայն անգլերեն տարբերակում։

Նորամուծությունը թույլ կտա ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են «Ո՞ր դերասանն է ամենաշատը ստացել Օսկար», «Ե՞րբ է եղել ռոկոկոյի դարաշրջանը», «Ե՞րբ են պտտահողմերին սկսել կոչել անուններով», «Ո՞ր ամերիկյան նախագահն է առաջինը սկսել ապրել Սպիտակ տանը», «Ո՞ր երկրում են ամենաշատն ուտում շոկոլադ» և այլն։

Աղբյուրը՝ Search Engine Land