Samsung-ը ներկայացրել է Galaxy View սարքը

Samsung-ը ներկայացրել է Galaxy View սարքը

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy View խորհրդավոր սարքը, այս մասին հաղորդում է The Verge կայքը։ Սարքի թիզերը ցուցադրվել է Բեռլինում անցկացվող IFA 2015 ցուցահանդեսի շրջանակներում։

Ներկաներին ցուցադրվել է մեծ պլանշետ, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված է ֆիլմերի դիտման համար: Այն ունի հատուկ հենակ, որը թույլ է տալիս պահել պլանշետն ուղղահայաց դիրքում։

Սակայն չի բացառվում, որ Galaxy View-ն կարող է լինել նոր ֆունցիա կամ աքսեսուար պլանշետի համար։

Սարքի մասին հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն հոկտեմբերին։

Աղբյուրը՝ the verge

Թեգեր: Galaxy View, IFA 2015, Samsung