Երևանում մեկնարկեց ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը (ֆոտոշարք, ուղիղ հեռարձակում)

Անի Պլազա հյուրանոցում մեկնարկել է ArmIGF 2015 ինտերնետ կառավարման համաժողովը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և Ինտերնետ Հանրություն հկ-ի կողմից։

Միջոցառմանը ելույթ կունենան ICANN փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Սերբիայի ազգային Ինտերնետ դոմենի ռեգիստրի (RNIDS) նախագահ Դուշան Ստոյիչևիչը, Հայաստանի Ինտերնետ Հանրություն փոխնախագահ Գրիգոր Սաղյանը և տեղական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։ Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միջոցառման բացմանը տեսահաղորդագրությամբ ողջունեցին Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկն ու ICANN-ի նախագահ Ֆադի Շեհադեն։

Միջոցառման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ․

Watch live streaming video from internetsocietychapters at livestream.com