Apple-ը ներկայացրեց մեծ էկրանով iPad Pro պլանշետը

Քիչ առաջ Apple-ը ներկայացրեց իր նոր արտադրանքները, որոնց թվում է 12,9 դյույմանոց էկրանով iPad Pro պլանշետը։ Նորույթի մեկնարկային գինը կլինի $800 (32 ԳԲ ներքին հիշողություն): 64 ԳԲ տարբերակը կարժենա $900, իսկ 128-ը՝ $1000։ LTE կապի համար կավելանա ևս $130։

Պլանշետի էկրանը կունենա 2732×2048 պիկսել թույլատրություն։ Որպես պրոցեսոր ծառայում է A9X չիպը, որը պլանշետը դարձնում է շուկայում առկա հիմնական համակարգիչներից էլ հզոր։

iPad Pro-ն ունի 6,9 մմ հաստություն և 0,71 կգ քաշ, չորս բարձրախոսներ, որոնք ավելի բարձր ձայն են ապահովում, քան iPad Air-ները։ Պլանշետի համար հասանելի են երկու նոր աքսեսուարներ՝ պատյան-ստեղնաշար, որը վերածում է պլանշետը լիարժեք նոութբուքի։ Երկրորդը iPad Pencil ստիլուսն է, որը հասկանում է էկրանի վրա թեքման ուղղությունն ու սեղմման ուժգնությունը։

Աղբյուրը՝ 9to5mac, The verge