Դիմավորեք․ iPhone 6s և iPhone 6s Plus

Apple-ը քիչ առաջ ներկայացրեց նոր iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ը, որոնք, ինչպես սպասվում էր, ունեն 3D Touch էկրան։ Նոր տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնը «հասկանում» է հպման ուժգնությունը՝ բազմաթիվ նոր հնարավորություններ տալով օգտագործողներին, հավելված ստեղծողներին ու դիզայներներին։ Ըստ ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվի՝ 3D touch-ը հաջորդ սերնդի մուլտիթաչն է։

iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ն ունեն համապատասխանաբար 4.7 և 5.5 դյույմանոց Retina էկրաններ՝ 1334 x 750 և 1920 x 1080 պիկսել թույլատրելիությամբ։ Նոր սերնդի սմարթֆոններն աշխատում են A9 պրոցեսորով, որն ավելի հզոր է, քան նախորդ սերնդի չիպը։

Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա հիմնականը կլինի 12, իսկ դիմայինը՝ 5 ՄՊ։ Հիմնականը թույլ է տալիս նկարահանել 4K տեսանյութեր, իսկ դիմայինը՝ 720p: Ըստ Apple-ի՝ iPhone 6s-ի դեպքում մարտկոցը թույլ կտա հեռախոսով խոսել 14 ժամ, իսկ Plus-ով՝ 24։

Նոր iPhone-ները հասանելի կլինի մուգ մոխրագույն, արծաթագույն, ոսկեգույն ու վարդագույնի երանգ ունեցող ոսկեգույն տարբերակներով։

Գին

iPhone 6s

  • 16 ԳԲ — $199 (պայմանագրով) կամ $649 (առանց)
  • 64 ԳԲ — $299 (պայմանագրով) կամ $749 (առանց)
  • 128 ԳԲ — $399 (պայմանագրով) կամ $849 (առանց)

iPhone 6s Plus

  • 16 ԳԲ — $299 (պայմանագրով) կամ $749 (առանց)
  • 64 ԳԲ — $399 (պայմանագրով) կամ $849 (առանց)
  • 128 ԳԲ — $499 (պայմանագրով) կամ $$949 (առանց)

Վաճառքի մեկնարկ

Նոր սմարթֆոնները հնարավոր կլինի պատվիրել արդեն ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 11-ին, իսկ առաքումը և վաճառքը կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին։

Աղբյուրը՝ theverge.com