Cluster հավելվածը թույլ է տալիս փոխանակվել անձնական լուսանկարներով

Cluster-ը iOS-ի ու Android-ի համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս ուղարկել ընկերներին անձնական լուսանկարներ։ Այն աշխատում է հետևյալ կերպ՝ ստեղծում եք ալբոմ, ավելացնում լուսանկարներ ու նշում այն մարդկանց անունները, որոնք կարող են տեսնել տվյալ նկարները։

Ալբոմը դիտելու հրավերն ուղարկվում է էլ․ փոստով կամ SMS-ով, ընդ որում՝ նկարները կարելի է դիտել նույնիսկ, եթե օգտագործողի հեռախոսում տեղադրված չէ տվյալ հավելվածը։ Սա հնարավոր է դառնում Cluster-ի վեբ-տարբերակի միջոցով։ Հավելվածում կարելի է մեկնաբանել ու հավանել նկարները, ինչպես նաև նշել մարդկանց։ Ծառայությունը թույլ է տալիս նաև ուղարկել տեսանյութեր։

Հավելվածն անվճար է, iOS-տարբերակը կարող եք բեռնել այստեղ, իսկ Android-ը՝ այստեղ։