Ինչպես էին Samsung-ն ու Sony-ն տրոլինգի ենթարկում Apple-ի նոր սարքերի շնորհանդեսը

Սեպտեմբերի 9-ին՝ Apple-ի միջոցառումից հետո մի քանի ընկերություններ սկսեցին սոցցանցերում ծաղրական գրառումներ անել Apple-ի նոր արտադրանքների շուրջ։

Samsung-ը՝ Apple-ի համար մեկ մրցակիցը, նախ անդրադարձավ $99 դոլար արժողությամբ Apple Pencil ստիլուսին՝ «Մմմմմմ, S-Pen, շատ նման է հնչում․․․» ․

Հիշեցնենք, որ S-Pen-ը թողարկվել է մեկ ամիս առաջ՝ Note 5 ֆաբլետի հետ։ Samsung-ը կատակեց նաև Siri ձայնային օգնականի հասցեին՝ հարցնելով, թե ինչ է մտածում վերջինս Galaxy S6 Edge-ի կորացած էկրանի մասին.

Samsung-ին միացավ նաև Sony ընկերությունը՝ անդրադառնալով ամիսներ առաջ թողարկված իր Xperia Z5 շարքին, որն առանձնանում է երկարակյաց մարտկոցով («Երկարակյաց մարտկոցի մասին պետք է խոսել․․․ մինչև 2 օր՝ Xperia Z5 շարքի սմարթֆոնների հետ»)․

Samsung-ը չմոռացավ անդրադառնալ նաև Galaxy S6-ի տեսախցիկին, որը, ի տարբերություն նոր iPhone-ի, ոչ թե 12 ՄՊ է, այլ 16.

Huawei-ը նույնպես միացավ զվարճանքին ու հիշեցրեց, որ իր Mate S սմարթֆոնը նույնպես վաճառվում է վարդագույն-ոսկեգույն երանգով։