ВКонтакте-ն թույլ կտա ստեղծել ինտերնետային խանութներ

ВКонтакте սոցցանցը թույլ կտա կայքի ներսում ինտերնետ-խանութներ ստեղծել։ Այժմ կայքում հայտնվել է «товары в контакте» բաժինը, որը կդառնա սոցցանցում տեղադրված բոլոր ապրանքների կատալոգը։ Այս կամ այն իրը գնելու համար անհրաժեշտ կլինի կապ հաստատել վաճառողի հետ։ Առայժմ վճարային որևէ համակարգ կցված չէ կայքին։

Այս պահին վերոնշյալ բաժինը հասանելի է ոչ բոլորին, սակայն մի քանի օրվա ընթացքում այն բաց կդառնա բոլորի համար։ Հայտարարությունների տեղադրումը կլինի անվճար, ու դեռ պարզ չէ, թե ինչպես է սոցցանցը եկամուտ ապահովելու այս ճանապարհով։

Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով՝ այժմ ВКонтакте-ում կա մոտ 100 000 խումբ, որոնք կապված են առք ու վաճառքի հետ։

Աղբյուրը՝ Vedomosti