Samsung-ն աշխատում է նոր Project Lucky նախագծի վրա

Մեկ ամիս առաջ Samsung ընկերությունը ներկայացրեց իր նոր առաջատար Galaxy Note 5 ու Galaxy S6 Edge+ սմարթֆոնները։ Իսկ այժմ ընկերությունն աշխատում է Project Lucky-ի վրա։ Ըստ Sammobile-ի՝ խոսքը գնում է Galaxy S7 նոր մոդելի մասին, իսկ 7 թիվը շատ ազգերի շրջանում համարվում է երջանիկ թիվ։

Սպասվում է, որ Project Lucky-ի շրջանակներում մշակվող սմարթֆոնը կունենա Exynos 8890 չիպ՝ 2,3 ԳՀց հզորությամբ, որը Geekbench բենչմարկում հավաքել է 7490 միավոր․ այն դեպքում, երբ Galaxy S6-ի Exynos 7420-ը հավաքում է 4970 միավոր։ Galaxy S7-ը հնարավոր է նաև ունենա 20 ՄՊ տեսախցիկ։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Աղբյուրը՝ Sammobile