Լունաֆոն․ պարզ ու կրեատիվ

Լունաֆոն․ պարզ ու կրեատիվ

Իսպանացի դիզայներ Արբելո Կաբրերան ստեղծել է հեռախոսի կոնցեպտ, որն առանձնանում է իր պարզությամբ։ Այն կոչվում է The Luna Phone, ունի հեռախոսի հիմնական ֆունկցիաները՝ թույլ է տալիս զանգեր կատարել ու հաղորդագրություններ ուղարկել։

Ընդ որում՝ հեռախոսն ունի յուրօրինակ դիզայն և բարակ պատյան, սա հաջողվել է այն բանի շնորհիվ, որ դիզայները չի համալրել հեռախոսը տեսախցիկով ու բարձր թույլատրությամբ էկրանով։

Ըստ դիզայների՝ ներկայիս սարքերն այնքան շատ հնարավորություններ ու ֆունկցիաներ ունեն, որ դա շեղում է հեռախոսի հիմնական՝ զանգելու ֆունկցիայից։ Նշենք նաև, որ  ներկայացված կոնցեպտի մարտկոցը կարող է բավականացնել շաբաթներ շարունակ։

Աղբյուրը՝ jorgearbelo.com

Բաժիններ: Ինովացիա, Մոբայլ