«Կենդանի այբուբեն». հայկական հավելված, որն օգնում է մանուկներին սովորել տառերը (տեսանյութ)

«Կենդանի այբուբեն». հայկական հավելված, որն օգնում է մանուկներին սովորել տառերը (տեսանյութ)

«Կենդանի այբուբեն»-ը  հայկական հավելված է, որն օգնում է նախադպրոցական տարիքի երեխաներին սովորել հայկական տառերը։ Գունազարդ, ինտերակտիվ նկարները և փազլ խաղերը հետաքրքիր են դարձնում տառերի ուսուցումը և օգնում հիշել յուրաքանչյուր սովորած նոր տառը, իսկ շարժուն և ուրախ կենդանիները դարձնում են խաղն ավելի զվարճալի և գրավիչ: Հավելվածը պատրաստել է Mobit ընկերությունը։

 

«Կենդանի այբուբեն»-ը կարելի է բեռնել App Store-ից, Google Play-ից ու Windows Store-ից։ Այն անվճար է, սակայն պարունակում է նաև վճարովի բովանդակություն։

Հավելվածն ունի 39 սլայդներ՝ յուրաքանչյուր տառի համար, 39 անիմացիաներ՝ կենդանիներով, երաժշտական նվագակցություն և այլն։


Ս․թ․ ապրիլին թողարկվել է նաև «Կենդանի Այբուբեն»-ի անգլերեն տարբերակը՝ Zoo Alphabet-ը, որը սովորեցնում է անգլերեն տառերը։ Հավելվածը բեռնելու համար ընտրեք համապատասխան հարթակը․

iPad/iPhone: http://bit.ly/ZA_iOS
Android: http://bit.ly/ZAAndroid
Windows Phone: http://bit.ly/ZAWinPhone
Windows Store: http://bit.ly/ZAWinStore